MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին          ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ       Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին    

16 դեկ 2022 14:05

Ադրբեջանի Միլլի մեջլիսում կոչ են արել միանալ Լաչինի միջանցքը փակած «ակտիվիստներին»

Ադրբեջանի Միլլի մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ռաշադ Մահմուդովը կոչ է արել միանալ Լաչինի միջանցքը փակած «ակցիայի» մասնակիցներին, գրում է АПА-ն:


«Ես կարծում եմ, որ պատգամավորները պետք է լինեն ակցիայի մասնակիցների կողքին։ Դա նաև կարևոր քայլ կլիներ՝ աշխարհին ուղերձ հղելու համար»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։


Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։


Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր