Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»          Եկեղեցու կանոնագիրքն էլ չի կարդացել, պնդումներ է անում, որոնք հակասում են Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կանոններին․ «Հրապարակ»       Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ»    

16 դեկ 2022 15:59

Ադրբեջանի սադրիչ պահանջները բավարարված չեն.Բաքուն փորձում է մեղադրել խաղաղապահներին

Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին։


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ էկոնոմիկայի, բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունների, պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։


«Նիստին եւս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն, պետք է իրականացվի «Գիզիլբուլագ» ոսկու հանքավայրերի եւ «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրի ստուգում, պետք է լուծվեն մոնիթորինգի եւ գույքագրման հետ կապված համապատասխան աշխատանքների կազմակերպման հարցերը։ Հերթական անգամ մոնիթորինգային խմբի համար հանքավայրերի ստուգման նպատակով անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել եւ խմբի առեւ դրված խնդիրները չեն իրականացվել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Այսպիսով, Ադրբեջանի  սադրիչ պահանջները բավարարված չեն։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո վերականգնել է գազի մատակարարումն Արցախ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր