«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

17 դեկ 2022 13:49

Աշխարհի երեսին եղել են երեք պետություններ, որոնք դեմ են եղել 44 -օրյա դավադրության ավարտին

Թուրքական հատուկ ծառայության( MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Թուրքիայում Բրիտանիայի նախկին դեսպան՝ բրիտանական գաղտնի հետախուզության (MI6) ներկայիս ղեկավար՝ Ռիչարդ Մուրը: Պետք է ճանաչել նրանց դեմքերով:


Աշխարհի երեսի վրա եղել են երեք պետություններ, որոնք դեմ են եղել 44 -օրյա դավադրության ավարտին. 


Անգլիան վետո է դնում՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվող՝ պատերազմի անհապաղ դադարեցման մասին ռեզոլյուցիային, Հայաստանի ղեկավարությունը անդադար մերժում է պատերազմի դադարեցման վերաբերյալ առաջարկները, խախտում է հոկտեմբերի 10-ի՝ հրադադարի վերաբերյալ՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիան, որը ստանձնել էր պատերազմական գործողությունների ամբողջական ղեկավարման պատասխանատվությունը:


Նաև կարծում եմ՝ տեղին կլինի հիշեցնել, որ պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ Թուրքիայի ու Անգլիայի միջև կնքվում է Թուրքիայի պատմության իր մեծությամբ երկրորդ առևտրային գործարքը, թուրքական պետությունները տոնում են վերջին 50 տարում իրենց երկրորդ հաղթանակը, իսկ թյուրքական պետությունների խորհուրդը դառնում է կազմակերպություն։


Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր