Եթե մեր փոխարեն կռվի ռուս զինվորը, ապա մենք արդեն իսկ Ռուսաստանի երկրամաս ենք,, եթե իրանցին, ապա՝ Իրանի ոստան

Դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ Հայստանը լիարժեքորեն հանձնի իր ինքնիշխանությունը։
Պարադոքսն այն է, որ հաճախ ինքնիշխանության մասին թմբկահարողների մի մասը զուգահեռաբար խոսում կամ առնվազն ակնարկում է, որ ինչ-որ այլ պետություն պետք է ապահովի մեր իսկ անվտանգությունը։
Չի լինում նման բան. եթե մեր փոխարեն կռվի ռուս զինվորը, ապա մենք արդեն իսկ Ռուսաստանի երկրամաս ենք, եթե իրանցին, ապա՝ Իրանի ոստան։
Մեզ կարող են աջակցել մեր անվտանգության ապահովման գործում, կարող են կռվել նաև մեզ հետ ուս ուսի, բայց միևնույն է մեր անվտանգությունը պետք է ապահովենք մենք և կռվողն էլ մենք պետք է լինենք։
Սա իհարկե, եթե ցանկանում ենք ունենալ ինքնիշխանություն, հակառակ դեպքում երկրամասի կամ ոստանի համար դա անհրաժեշտ չէ, կարելի է պատվիրակել այդ գործառույթն այլոց և «հանգիստ» զբաղվել, դիցուք, չարչիությամբ։
Վարդան Ոսկանյան
Իրանագետ