Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

19 դեկ 2022 19:01

Հայաստանի գլխավոր տոնածառը ամենաբարձրների եռյակում է ԱՊՀ երկրների շարքում

ТурСтат պորտալը ներկայացրել է ԱՊՀ պետությունների մայրաքաղաքների այս տարվա ամենաբարձր տոնածառների վարկանիշը։

Թուրքմենստանի, Հայաստանի եւ Ուզբեկստանի մայրաքաղաքներում տեղադրվել են ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա տոնածառները։

ТурСтат-ի տվյալներով՝ ԱՊՀ-ում ամենաբարձր տոնածառների առաջին եռյակում են Աշգաբադը (43 մետր), Երեւանը (37 մետր) եւ Տաշքենդը (35 մետր)։

Հայաստանի գլխավոր ամանորյա տոնածառի, որը տեղադրվել է Երեւանի Հանրապետության հրապարակում, լույսերը հանդիսավոր վառվել են դեկտեմբերի 5-ին, Junior Eurovision Song Contest 2022-ի բացման արարողության ժամանակ։

Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրներում ամանորյա գլխավոր տոնածառների  բարձրության հետազոտության արդյունքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր