Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք, որովհետև ձեզ այնտեղից կարող են «լարել»․Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք

Նա կոչ արեց պատկերացնել Ստեփանակերտում ծանր հիվանդության դեմ պայքարող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը։ Ավանեսովը փաստեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ։ «Երեւի ադրբեջանցիներն ու ռուսները փակել են ճանապարհը, իսկ մենք ամենեւին էլ մեղավոր չենք։ Հայաստանի իշխանությունն ասում էր, որ հանրահավաքները ցրելու համար ջրցան մեքենաներ չի կիրառի։ Կարծում եմ՝ հիմա Լաչինի միջանցքում ջրցան մեքենաներ կիրառելու անհրաժեշտություն կա։ Եթե կարծում եք, որ Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կմթագնեն մարդկանց հիշողությունը եւ կշեղեն նրանց ցավից, ապա, վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։ Ես չեմ դիմում միջազգային կառույցներին, այլ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններին եւ հորդորում են անել ամեն ինչ՝ ճանապարհը բացելու համար։ Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք։ Ապագա կա, բայց առանց ձեզ»,-նշեց Ավանեսովը։