Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 դեկ 2022 14:44

Ոչնչացնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը և էներգետիկ համակարգը՝ հրթիռային հարվածներ հասցնելով. Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել ռուս քաղաքագետի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի դեմ և նրա նկատմամաբ միջազգային հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգին հրթիռային հարվածներ հասցնելու կոչերի համար։ Ադրբեջանի համապատասխան գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։


Հաղորդագրության մեջ ադրբեջանական կողմը
նշվում է, որ Ալեքսանդրովի դեմ բավարար ապացույցներ ձեռք բերելու շնորհիվ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում։


Ըստ Գլխավոր դատախազության՝ դեկտեմբերի 13-ին, լայն լսարանի համար հնչեցրած աուդիոուղերձում Ալեքսանդրովը փորձ է արել վնասել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները՝ բացահայտորեն կոչ անելով ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը և էներգետիկ համակարգը՝ հրթիռային հարվածներ հասցնելով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր