Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

20 դեկ 2022 15:35

Ռուս զինվորականներին գնդակահարած Ուկրաինայի ԶՈւ-ի զինծառայողները գերի են ընկել

Համացանցում կադրեր են հայտնվել Ուկրաինայի Զինված ուժերի 80-րդ աերոմոբիլային բրիգադի երկու զինծառայողների մասնակցությամբ, որոնք հայտնի են դարձել ռուս զինծառայողներին գնդակահարելու պատճառով: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։


Նշվում է, որ նրանց հանձնել են համապատասխան մարմիններին՝ հետագա քննության համար:


Ավելի ուշ գերեվարված գերիների մասին տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հաստատել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին ։ Նրա խոսքով՝ այն իրականացվել է «BARS-13» հետախուզության ռուս զինծառայողների կողմից 


Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինծառայողների գնդակահարության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 18-ին։ Մասնավորապես, համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ավելի քան 10 ռուս զինվորների մահապատժի ենթարկելու պահը, որոնք հանձնվել էին Մակեևկա շրջանում՝ ռազմաճակատի Կրասնոլիմանսկի հատվածում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր