Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

20 դեկ 2022 16:35

Պուտինը պարտվել է առաջին շաբաթում, պարտվում է նաեւ հիմա. ծրագրում էր հարձակվել Լիտվայի վրա, բայց Ուկրաինան «փրկեց»

Ամերիկյան հետախուզությունը Լիտվային հայտնել է, որ 2019 թվականին Ռուսաստանը կարող է հարձակվել երկրի վրա, սակայն Ուկրաինան Վիլնյուսին «ազատել է» նման դժբախտությունից ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի քրիստոնեադեմոկրատական միության ներկայացուցիչ Ռասա Յուկնյավիչենեն, հաղորդում է Delfi-ն։


«Փորձեք պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե փետրվարի վերջին Ռուսաստանը գրավեր Կիեւը։ Դա, գուցե, րոպեների հարց էր, ինչպես ասում էին այդ ժամանակ իրավիճակը վերլուծող որոշ զինվորականներ։ Եթե ժամանակին չպայթեցնեին կամուրջներից որեւէ մեկը, ուկրաինացի զինվորականների որոշմամբ, եթե ռուսները ինչ-որ տեղ կանգ չառնեին, ապա այլ հրաման կտրվեր»,-ասել է նա։ 


Քաղաքական գործիչը նշել է, որ զգացել է, որ փետրվարի 24-ից սկսված ռազմական ներխուժումն Ուկրաինա դարձել է «Վլադիմիր Պուտինի վերջի սկիզբը» կամ «կայսրության վերջի սկիզբը»։


«Շատ արյուն։ Սարսափելի է։ Անհասկանալի է՝ երբ դա կավարտվի, ինչպես կավարտվի, ինչպես մենք կդիմանանք։ Բայց դա վերջի սկիզբն է: Պուտինը պարտություն է կրում արդեն հիմա։ Պարտվել է առաջին շաբաթում, պարտվում է նաեւ հիմա»,-հավելել է քաղաքական գործիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր