Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

22 դեկ 2022 11:03

Թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա.Թուրքիան Ադրբեջանի միջոցով նախ հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը, ապա ամրապնդում իր ներկայությունը տարածաշրջանում

Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։


Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքը մասամբ է փակ։


Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։


Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել։


Եթե սա նույնիսկ միանգամյա ապտակ է, ապա դա դեռ չի նշանակում, որ հեղինակազրկումը մեկանգամյա է։


Թուրքիան Ադրբեջանի միջոցով նախ հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը, ապա ամրապնդում իր ներկայությունը տարածաշրջանում։


Թե սրան ինչ կառաջադրի Ռուսաստանը, դեռ դժվար է ասել, բայց այն, որ ՌԴ կոշտ միջամտության և Թուրքիային իր տեղը ցույց տալու ժամանակը վաղուց է հասունացել, արդեն բոլորին է ակնհայտ»,- գրել է Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր