Պարտավո՛ր է ռուսը... Մենք նրա ասածով ենք եկել այստեղ,ինքնակազմակերպվենք ու բոլորով գնանք Լաչինի միջանցք

Պարտավո՛ր է ռուսը... Մենք նրա ասածով ենք եկել այստեղ: 99%-ս ռուսի խոստումներով ենք եկել այստեղ: Ասել ենք՝ եկեք, գնանք, էս ժամանակն օգտագործենք, որ երբ ռուսը դուրս գա, իսկ նա դուրս է գալու, մենք կարողանանք մեզ պաշտպանենք: Հիմա պիտի որոշենք՝ որպես հանրություն կազմակերպվո՞ւմ ենք, թե՞ չէ: Թե որոշել ենք բոլորով թողնենք, գնանք, եկեք այդպես էլ անենք: Եթե որոշել ենք տեր կանգնել մեր երկրին, ապա վաղը եկեք հավաքվենք, գնանք Լաչինի միջանցք ու մենք մեր գլխի ճարը տեսնենք: Իսկ մինչ այդ Ռուբեն Վարդանյանի առաջարկը ընդունենք»: