Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

24 դեկ 2022 10:54

Տեսանյութ.Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի

Մի խումբ ակտիվիստներ երեկ երեկոյան բարձրացել են դեպի Շուշի։ Ստեփանակերտից մի խումբ ակտիվիստներ երեկ երեկոյան բարձրացել են դեպի Շուշի: Միջանցքը բացելու վերաբերյալ նրանց պահանջները լսել են խաղաղապահները:

Ակտիվիստները պահանջել են ռուս խաղաղապահներից բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, խոստացել հակառակ դեպքում վաղը հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի։ 

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր