Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 դեկ 2022 18:39

Ո՞ւր մնացին Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունները. Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, իսկ ՀՅԴ-ն երթ է կազմակերպում դեպի կառավարության շենք

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՅԴ-ի  տարածած հայտարարությանն առ այն, որ ՀՅԴ-ն կազմակերպում է երթ  դեպի կառավարության շենք։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է։

Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, պատանդ է վերցրել ԼՂ 120,000 բնակչությանը, իսկ ՀՅԴ-ն երթ է կազմակերպում դեպի կառավարության շենք:

Ի դեպ, նույն կարկառուն ՀՅԴ-ականներն էին տարածում այն կեղծ թեզը, թե իբրև Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություն կա ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու։

Թերևս սրանով է բացատրվում կառավարության շենքի դիմաց ՀՅԴ-ի կողմից կազմակերպվող ակցիան, որի առաջնորդների գերագույն նպատակը իշխանությունն է, անգամ եթե դա կլինի ՀՀ սուվերեն տարածքի հաշվին։

Միջանցք չի լինելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր