ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 դեկ 2022 14:41

Ռուսաստանն արդեն իսկ պարտվել է Ուկրաինայում. ռուսները պետք է զգույշ լինեն, եթե որոշեն օգտագործել միջուկային զենքի ցանկացած տեսակ

«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Ուկրաինան դեռ երկար ժամանակ կլինի եվրոպական պաշտպանության առաջնագծում։


Պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսն համոզմունք է հայտնել առ այն, որ Ուկրաինայում ռուս զինվորականների նպատակները կարող են այլևս փոխված լինել, քանի որ այն նպատակները, որոնք նրանք ի սկզբանե սահմանել էին, ըստ երևույթին, արդեն հնարավոր չէ իրականացնել։


«Այդ պատճառով հիմա, ձմռան սկսվելուն պես, նրանք ավելի շատ սկսել են հարձակվել կարևոր ենթակառուցվածքների և քաղաքացիական օբյեկտների վրա, այլ ոչ թե ռազմական օբյեկտնմերի վրա, որպեսզի քաոս և դժվարություններ ստեղծեն ուկրաինացի ժողովրդի համար», - ասել է Ջոնսը:


Ջոնսն ասել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի ապշեցուցիչ հաջողությունը մարտի դաշտում, նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանաբար զգում է, որ ռազմական առավելություն ունի:


«Բայց ռուսական ռազմավարությունը ներկայում սարսափելի հրթիռային հարվածներ հասցնելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը ես համարում եմ ռազմական հանցագործություն», - ասել է նա:


Արևմտյան երկրների և հատկապես ՆԱՏՕ-ի արձագանքը, նրա կարծիքով, չափազանց կարևոր է, «քանի որ դա ազդանշան կուղարկի այլ ինքնիշխան պետություններին, որոնք ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնապետը սկսում է չհրահրված, անօրինական պատերազմ, և դա ինչ հետևանքներ կունենա նրա հեղինակության և կարգավիճակի համար»:


Հարցին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում 2023 թվականին և արդյոք պետք է սպասել ուկրաինական կողմից անսպասելի հարձակման և ռուսական նոր հարձակումների, Ջոնսը պատասխանել է, որ եթե Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները շարունակվեն, և դրանց արագությունը մեծանա, ապա Ուկրաինան կկարողանա շատ ավելի երկար հեռավորությունների վրա հարվածներ հասցնել։


«ՆԱՏՕ-ն որպես դաշինք այժմ շատ ավելի ուժեղ է, շատ ավելի համախմբված: Սա ամենաքիչն էր ուզում Վլադիմիր Պուտինը։ Եթե աջակցությունը, որը դաշինքը տրամադրում է Ուկրաինային, մնա ամուր և մշտական, ապա դա լավ բան չի հուշում Ռուսաստանի համար»,- ընդգծել է գեներալը։


Գեներալը հույս է հայտնել, որ պատերազմը կավարտվի 2023 թվականին։


Հարցին, թե ռուսական «Իսկանդերները» և «С-400»-ները կամ նույնիսկ միջուկային զենքերը կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ և փոխել պատերազմի ընթացքը, Ջոնսը պատասխանել է, որ Ռուսաստանը պետք է զգույշ լինի, եթե որոշի օգտագործել միջուկային զենքի ցանկացած տեսակ:


Ջոնսի խոսքով՝ Ռուսաստանն արդեն իսկ պարտվել է։


«Նրան ստիպել են նահանջել, թեև նա դա չի ընդունում, բայց դա հասկանում են ռազմական համայնքում, ՆԱՏՕ-ում և ԱՄՆ-ում»,- հայտարարել է գեներալը։


«Ամենակարևոր բանը, որ կարող է անել Միացյալ Նահանգները բավարարելն է այն կարիքները, որոնք ունի ուկրաինական բանակը, ինչպես նաև փորձել վերանորոգել վնասված ենթակառուցվածքը», - ասել է նա:


«Երբ այս հակամարտությունն ավարտվի, ինչպես էլ, որ այն ավարտվի, մենք պետք է ունենանք ծրագիր, որը կարող է օգնել Ուկրաինային արագ վերականգնել (իր ներուժը)», - ասել է Ջոնսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր