Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 դեկ 2022 15:28

Ադրբեջանից հայտարարել են 2023թ․ Հայաստանի դեմ նոր դատական հայցեր ներկայացնելու ծրագրերի մասին

Ադրբեջանի իշխանությունների կողմից ղեկավարվող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է Հայաստանի դեմ միջազգային ատյաններ դատական հայցեր ներկայացնել։
Նա նշել է, որ  Ադրբեջանը Հայաստանի դեմ  հայցեր ունի երկու դատարաններում՝ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով։ «Այլ հարցեր օրակարգում չկան։ Փոխհատուցման հարցը շատ բարդ է։
 
Մենք բարձրացնելու ենք այդ հարցերն առանձին ազգային դատարաններում։ Օրինակ՝ կա շվեյցարական ընկերություն, որը Ղարաբաղում անօրինական գործունեություն է իրականացնում և եկամուտ ստանում։ Մենք հայց ենք նախապատրաստում շվեյցարական դատարանում»,- ասել է Շաֆիևը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր խոսել Հայաստանի դեմ ներկայացված հայցերի մասին։ «Այդ գործընթացներն ունեն իրենց առանձնահատկությունները։ 2023 թվականի սկզբից մենք նոր մեղադրանքներ կներկայացնենք Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի շրջակա միջավայրին և բնությանը վնաս հասցնելու, ինչպես նաև էներգետիկ ու բնական ռեսուրսների անօրինական շահագործման համար»,- ասել էր Բայրամովը։
 
Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս Հայաստանի դեմ նոր դատական հայցերի (հատկապես՝ տնտեսությանն առնչող) և փոխհատուցման  պահանջի մասին հայտարարություններով, սակայն գործնականում այս առումով տեղաշարժ չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր