Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

28 դեկ 2022 16:33

Վարդանյանի այս տարածք ժամանելն ու մնալը Ադրբեջանի օրենսդրության խախտում է,որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի իր համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի արդյունքներն անփոփող մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը։


Բացառելով, որ Բաքուն կապեր հաստատի Ռուբեն Վարդանյանի հետ, Ջեյհուն Բայրամովը նաև ասել է. «Վարդանյանի այս տարածք ժամանելն ու մնալը Ադրբեջանի օրենսդրության խախտում է և մտնում է ապօրինի բնակեցման կատեգորիայի մեջ։ Հետևաբար, որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի նրա համար»։


Հիշեցնենք՝ օրեր առաջ Մոսկվայում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում  Ջյեհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու անթույլատրելիության մասին ադրբեջանական կողմը խոսել է նաև ՄԱԿ-ի ամբիոնից։


Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը կապ չունի և չի էլ ունենա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետություն գնալու և այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու որոշման հետ։


Ինքը՝ Ռուբեն Վարդանյանն ասել էր. «Ուրախ եմ, որ իմ անձի նկատմամբ նման հետաքրքրություն կա։ Սա նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում Արցախի ժողովրդի և մեր երկրի համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր