Խաղաղապահի մասին նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է. ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ ավելի լավ կլինի, առանց խաղաղապահների.Զախարովան՝ Փաշինյանին

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Նիկլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հավատարիմ կողմնակիցն է, բայց «մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:
«Ես կարող եմ նույն հարցը տալ, իսկ առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի, ինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ավելի լավ կլինի։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Հետեւաբար, որքան ուզեք կարող եք խոսել արդյունավետության բարձրացման մասին: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում»,- ասել է Զախարովան։