Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

30 դեկ 2022 12:10

Կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական ծրագիրն է, որ պետք է շարունակի ապրել այս դաժան պայքարում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.


«Հայ-ադրբեջանական հակամարտությունը, ցավալիորեն, չի ունեցել և չունի երկու կողմերի համար ընդունելի խաղաղ հանգուցալուծման հեռանկար շատ տեսանելի և ակնհայտ պատճառներով։


Դրանցից մեկն այն է, որ գործ ունենք միևնույն պատմաաշխարհագրական տարածքում միմյանց հետ մրցող երկու հակոտնյա պետականությունների ծրագրերի հետ։


Դրանցից մեկը՝ հայկականն, ունի ավելի քան երկու հազարամյակի բյուրեղացման պատմություն և ձևավորվել է հինավուրց, պատմական, քաղաքակրթական, մշակութային ու էթնիկական մեր բնօրրանում, որի մեզ բաժին մնացած փոքր հատվածի զգալի մասին հավակնում է մեկ այլ պետականության ծրագիր՝ ադրբեջանականը։


Վերջինն իր էությամբ արհեստածին է, բարբարոսական և ձևավորված համաթուրանական ծավալապաշտության գաղափարախոսական առանցքի շուրջ՝ չունենալով որևէ քաղաքակրթական ու պատմական հենք, ինչի հետևանքով  անսահմանորեն ագրեսիվ է և հայատյաց։


Դրա «լավագույն» օրինակը,  ոչ ավել, ոչ պակաս,  նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներն են։


Ուստի հանգուցալուծումը մեկն է, որի մասին, «զարմանալիորեն» չի խորշում թափանցիկորեն ակնարկել հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը. կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական ծրագիրն է, որ պետք է շարունակի ապրել այս դաժան և հարյուրամյակից ավելի ձգվող պայքարում։


Մեր քաղաքական և մտավոր վերնախավերի կոպտագույն սխալը եղել է այն, որ հնարավոր է դիտարկվել  պետականությունների երկու իրարամերժ ծրագրերի հավանական խաղաղ գոյակցությունը, մինչդեռ Բաքվի վարչախումբը երբեք նման պատրանք չի ունեցել և չունի։


Կըմբռնենք այս պարզագույն ճշմարտությունը, կշտկենք մեր սխալը, կվերածենք Հայաստանը գերկազմակերպված, ամուր և պայքարում հաղթելու ունակ պայմանական Սպարտայի, կկարողանանք առաջ մղել և զարգացնել հազարամյակների հայկական  քաղաքակրթական ծրագիրը և դրա թագ ու պսակ Հայաստանի պետականությունը։


Չենք կարողանա դա անել,  ագրեսիվ բարբարոսները կխժռեն դեռևս մեծն Արտաշես Ա-ից սկիզբ առնող Մեծ Հայքի թագավորության ժառանգորդ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ցեղասպանելով և տեղահանելով մեր ազգի մի մասին, իսկ մնացածին «լավագույն» դեպքում տրամադրելով նույն այդ բարբարոսների համար անվտանգ ազգագրական ռեզերվացիայի նվազագույն տարածք՝ փաստացիորեն գերեզման դանդաղ մահվան համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր