Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

31 դեկ 2022 13:11

«Սահուն» սահմանազատմանը խոչընդոտում է Արծվաշենը.Ադրբեջանի օրակարգում է նաև Արծվաշենի խնդիրը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ադրբեջանական մամուլում, նույնիսկ՝ նախատոնական օրերին, ակտիվորեն քննարկվում է հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցը: Ըստ ադրբեջանական փորձագետների, «սահուն» սահմանազատմանը խոչընդոտում է Արծվաշենը:

Ադրբեջանցիների համար միանշանակ է, որ իրենց պետք է վերադարձվեն «ադրբեջանական 8 գյուղերը»՝ 7-ը Տավուշում և Տիգրանաշենը (Քյարքին): Վերջիններս չգիտեն, թե իրավական առումով ինչպես վարվել Արծվաշենի հետ: Ադրբեջանցի փորձագետներից ոմանք առաջարկում են Տիգրանաշենը (Քյարքին) դե յուրե փոխանակել Արծվաշենի հետ: Սակայն, այդ դեպքում, ևս խոչընդոտ կա: Խնդիրն այն է, որ Արծվաշենը զբաղեցնում է 40 քառ. կմ. տարածք, իսկ Տիգրանաշենը՝ 19 քառ. կմ: Տարբերությունը՝ 21 քառ. կմ-ն առաջարկվում է փոխհատուցել Տավուշի «ադրբեջանական» գյուղերն իրար կապող ճանապարհներից:

Փաստորեն, Ադրբեջանի օրակարգում է նաև Արծվաշենի խնդիրը:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում օրակարգ չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր