Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

03 հուն 2023 15:35

«Ով էլ լինի, նույնն է լինելու»․ ՌԴ հրահանգը հայաստանյան իրենց ագենտուրային եւ «օգտակար ապուշներին»

Անցյալ տարեվերջին, Բերձորի միջանցքի փակման եւ ռուս «խաղաղապահների» դերի վերաբերյալ Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ հիստերիան ու հակահայ հարձակումները արտացոլում են հայերի եւ հայկական պետության հանդեպ անսքող թշնամանքը եւ քարանձավային ատելությունը, ինչը դրսեւորվեց ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ կողմից բանաձեւի տապալմամբ եւ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պարզաբանումներում։ Հիմա ամեն ինչ ասվում է բացեիբաց, եւ դա անխուսափելի էր, քանի որ ՌԴ-ն Հայաստանի դեմ ծրագրերի հեղինակն ու առաջնորդողն է։ ՌԴ-ն այլեւ Հայաստանի առջեւ հառնել է իր ողջ մերկությամբ, որոնք ծածկելու վերջին փորձերն արդեն անցնում են քաղաքական տարրական պատշաճության ու համարժեքության սահմանները, մեղմ ասած։




Նման մի փորձ էր ՌԴ ԱԳՆ անկրկնելի ներկայացուցիչ Զախարովայի տարեվերջյան ասուլիսի աղբն ու լուտանքները, որոնց մեջ նաեւ հրահանգ կար հայաստանյան ագենտուրային, զլմ-ներին ու պարզապես «օգտակար ապուշներին»՝ «ով էլ լինի ռուս խաղաղապահների փոխարեն, ավելի լավ չի լինելու, նույն բանը շարունակվելու է»։ Եվ ահա, իրար հերթ չտալով, այս շրջանակները մի քանի օր է տարբեր անհեթեթ «հիմնավորումներով» տարածում են այս թեզը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր