Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

04 հուն 2023 15:35

ՌԴ- ն նոր թափ է առնում. 2ամսում կսկսի անօդաչուների դեմ պայքարի նոր սերնդի համակարգերի արտադրությունը,կհամալրի զորքերը, կործանիչնեըր

Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում կսկսի անօդաչուների դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սերնդի համակարգերի սերիական արտադրությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը։


«1-2 ամսում նախատեսվում է ավարտել պետական փորձարկումները եւ անցնել անօդաչուների դեմ պայքարի համակարգերի սերիական արտադրությանը»,- նշվել է հայտարարությունում։


Պետական կորպորացիայում նշել են, որ «Ռոստեխի» ձեռնարկությունները մեծացնում են սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի արտադրության տեմպերն ու ծավալները։ Խոսքը հարվածային եւ տրանսպորտային ուղղաթիռների, նոր եւ արդիականացվող կործանիչների, ռմբակոծիչների, ռազմավարական հրթիռակիրների, տրանսպորտային եւ ուսումնական մարտական ինքնաթիռների մասին է։


Բացի այդ,  շարունակվում են «Искандер-М» եւ «Панцирь-С1» համալիրների,  Т-72Б3, Т-72Б3М, Т-80БВМ եւ Т-90М տանկերի մատակարարումները, զորքերը համալրվում են Мста-С, «Малка», «Акация» եւ «Гиацинт-С» ինքնագնաց հրետանային կայանքներով, «Тюльпан» ինքնագնաց ականանետերով, ТОС-1А «Солнцепек» ծանր համակարգերով, ինչպես նաեւ հրետանային հետախուզության, կապի համալիրներով եւ կառավարման մեքենաներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր