Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին անհարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր ժողովրդի զգացումները          Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի       Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. «Հետք»    

06 հուն 2023 10:01

Կիևը դեմ է սուրբծննդյան հրադադարին.Ոչ մի բանակցություն նրանց հետ ոչ զինադադարի, ոչ ամսաթվի մասին, դա ոչ մի կապ չունի մեզ հետ

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ մի բանակցություն նրանց հետ ոչ զինադադարի, ոչ ամսաթվի մասին, դա ոչ մի կապ չունի մեզ հետ»,-ասել է Դանիլովը «24-րդ ալիքի» եթերում:

Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանից հետո պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր