«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

06 հուն 2023 10:17

Աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպես է Կրեմլը օգտագործում պատերազմի դադարը՝ թող ձեր զինվորները վերցնեն զուգարանակոնքերը եւ հեռանան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին՝ թող ձեր զինվորները վերցնեն զուգարանակոնքերը (ակնարկում է այն, որ ռուս զինվորները, որոնք կյանքում զուգարանակոնք չէին տեսել եւ չգիտեին դա ինչ է, ուկրաինական քաղաքների թալանի ժամանակ իրենց հետ տանում էին նաեւ դրանք․ խմբ) և հեռանան Ուկրաինայի 1991 թվականի սահմաններից այն կողմ։


«Մի բան, որն այսօր ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի քաղաքացիներին. նոյեմբերի 15-ին ներկայացվեց խաղաղության ուկրաինական բանաձեւը, որի կետերից մեկը նախատեսում է ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումը մեր երկրի տարածքից: Սա կրակը, մարդկային կորուստները և ընդհանրապես պատերազմը դադարեցնելու հուսալի միջոց է», ասել է նախագահը  ավանդական տեսաուղերձում։ Նա հավելել է, որ այդ օրվա առավոտվա դրությամբ սպանված ռուս զինվորների թիվը կազմում էր 82 հազար։


«Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանը առաջարկ է ստացել Խաղաղության բանաձևի իրականացումը սկսել օկուպացիոն զորքերի դուրսբերմամբ հենց Սուրբ Ծննդյան օրը: Այդ օրվա դրությամբ սպանված ռուս զինվորների թիվը գրեթե 95 հազար էր: Ըստ երևույթին, ձեր երկրի առաջնորդները մեր երկու առաջարկներ չլսեցին… Այնտեղ, որտեղ նրանք են, ըստ երևույթին, խորն է և անլսելի»,- ասել է Զելենսկին։

Նա ասել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանն արդեն կորցրել է 110 հազար սպանված զինվորական։


«Նրանք, ովքեր շարունակեցին տեռորը մեր երկրի դեմ և ձեր բոլոր մարդկանց սպանդի ուղարկեցին՝ մերժելով ռուսական ագրեսիան կասեցնելու մեր առաջարկները, հաստատ կյանքը չեն գնահատում և առավել եւս խաղաղության չեն ձգտում։ Հիմա ուզում են օգտագործել Սուրբ Ծնունդը։ Որպես քող, որպեսզի գոնե մի որոշ ժամանակով դադարեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և մեր դիրքերին մոտեցնեն տեխնիկա, զինամթերք և մոբիլիզացված մարդկանց։ Ի՞նչ կտա դա։ Միայն կորուստների թվի ևս մեկ ավելացում»։ Նախագահը նաև ասել է, որ աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպես է Կրեմլը օգտագործում պատերազմի դադարը՝ նոր թափով շարունակելու պատերազմը։


Նա հայտարարել է, որ պատերազմն ավելի արագ ավարտելու համար բոլորովին այլ բան է պետք. «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրենց մեջ քաջություն գտնեն առնվազն 36 ժամ, գոնե Սուրբ Ծննդյան օրերին, ազատվելու Կրեմլում մեկ անձի հանդեպ իրենց ամոթալի վախից: Նրա հանդեպ ձեր վախը կործանում է ձեր երկիրը, որը նույնպես արդեն խորը … մեջ է, բայց ոչ բունկերում: Պատերազմին վերջ տալը նշանակում է վերջ տալ ձեր պետության ագրեսիային: Նույնիսկ երբ ձեր հրթիռներն ու անօդաչուները չեն խոցում մեր քաղաքները, օկուպացված տարածքներում տեռորը շարունակվում է: Մարդկանց խոշտանգում են, հոսանքահարում, բռնաբարում: Դա շարունակվում է ամեն օր, քանի դեռ ձեր զինվորները մեր հողում են»,- ասել է Զելենսկին։


Նա հավելել է, որ պատերազմը կավարտվի, երբ ռուս զինվորները կամ հեռանան, կամ ուկրաինացիները վռնդեն նրանց։ «Ուրեմն թող վերցնեն զուգարանակոնքերը, ճանապարհին իրենց պետք կգան, հեռանան մեր սահմանից այն կողմ», ասել է նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր