Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          5 մարդ ձերբակալվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել       ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ    

07 հուն 2023 16:34

Դոնբասում այժմ ամենադաժան մարտերն են ընթանում.Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի

Վաշինգտոնն Ուկրաինային է տրամադրել 3 մլրդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օգնությունը տրամադրելիս ամերիկյան կողմը հաշվի է առել Դոնբասում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, որտեղ այժմ ամենադաժան մարտերն են ընթանում:


Նրա խոսքով՝ Դոնբասի լանդշաֆտային պայմաններում ուկրաինական զինվորականներին կարող են օգնել «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հաուբիցները։


Փաթեթը ներառում է նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ: Քիրբին նաև կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր