Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 հուն 2023 10:14

Ռուսաստանում անոմալ սառնամանիք է. գրանցվել է մինչև -59 աստիճան

Անոմալ սառնամանիքներ են գրանցվել Սիբիրում, Ուրալում և Պրիվոլժեում, գրում է kommersant.ru-ն:


Օյմյակոնում՝ ցրտի բևեռում, -59 աստիճան է գրանցվել։ Յակուտիայի այլ շրջաններում ևս սառնամանիք է. ջերմաստիճանն իջել է -45-ից ցածր: Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության դեպարտամենտի կայքում։


Անոմալ սառնամանիքներ են դիտվում նաև Օրենբուրգի մարզում, Ուդմուրտիայում և Բաշկիրիայում։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին կանխատեսում են ջերմաստիճանի անկում մինչև -42°C։


«Արևմտյան Սիբիրի հարավին դրամատիկ իրադարձություններ են սպասվում... կտրուկ սառեցում է լինելու։ Արդեն հունվարի 8-ից 9-ը Օմսկի մարզում կցրտի մինչև -31...-32°C, իսկ հետո մինչև -33...-35°C»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:


Նրա խոսքով, շատ ցուրտ եղանակ է սպասվում (մինչեւ -43°C) նաև Ուրալի շրջաններում։ Ուդմուրտիայում, որտեղ հունվարի 9-ին սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև -36°C, դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման: Իժևսկում չեղարկվել են ցերեկային և երեկոյան ամանորյա տոնական միջոցառումները բաց տարածքներում։ Նաև տնօրենների որոշմամբ Օրենբուրգի և Սամարայի մարզերում դպրոցներում կարող են չեղարկվել դասերը ։


Չելյաբինսկի մարզում՝ Տագանայ ազգային պարկում, անցած գիշեր գրանցվել է -43°C ։ Հունվարի 8-ին ցրտի պատճառով չեղարկվել են միջքաղաքային ավտոբուսների մի քանի երթուղիներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր