Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 հուն 2023 15:59

Ու չնեղանաք, թե այսքանից հետո ռուսները դադարեցնեն մատակարարումները, որովհետև իրենք խաղաղապահ են, այլ ոչ թե մատակարար

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Ամբողջ աշխարհին համոզում ենք, բացատրում ու ապացուցում, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, սպառվում են ուտելիքն ու դեղորայքը, ճանապարհն էլ փակ է, սրա հետ համաձայն են գրեթե բոլորը, բացի ադրբեջանցիներից. համեմատության համար անգամ պետք է փաստեմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հերքել սա...
Միայն ադրբեջանցիներն են համոզում աշխարհին, որ ճանապարհը փակ չէ, այլ ընդամենը ակցիա է իրականացվում ու սրանից օրեր անց Արցախի գործադիր մարմնի ղեկավարն, Արցախի փաստացի վարչապետը ու իրենց հերթական փրկիչ հռչակած Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ասում է, որ, հերիք չէ, ռուսների միջոցով ուտելիք ու դեղորայք է ներս բերվում, դեռ մի բան էլ Արցախից մարդիկ կան, որ ելք ու մուտք են անում, անգամ մեկնում են հանգստանալու:
Ավելի պարզ ասեմ` գործադիր իշխանության լծակներով մարդկանց պատժելու փոխարեն Ռուբեն Վարդանյանն ի լուր աշխարհի հայտնում է, որ հումանիտար ճգնաժամ չկա. սնունդ ու դեղորայք հասցնում են, դեռ մի բան էլ ելումուտի ու հանգստի մեկնելու հնարավորություն կա.
Նույն օրը ադրբեջանական մամուլը տարածում է մի տեսանյութ, ուր մի ոմն ոչ ոք դուրս է եկել ադրբեջանցիների հետ հաց ուտելու և այդ ոմն ոչ ոքը բարեհաջող վերադառնում է` երջանիկ, կուշտ ու անհայրենիք:
Ու չնեղանաք, թե այսքանից հետո ռուսները դադարեցնեն մատակարարումները, որովհետև իրենք խաղաղապահ են, այլ ոչ թե մատակարար:
Ու չնեղանաք էլ, թե արևմուտքի սակավաթիվ Հայամետ գործիչներն էլ դադարեցնեն իրենց Հայամետ գործունեությունը, որովհետև Ռուբեն Վարդանյանն է հայտարարել, որ փաստորեն կան բլոկադայի շրջանցման ու սննդի մատակարարման բազմաթիվ տարբերակներ:
Ժամանակին ասում էի, որ Նիկոլից ավելի Նիկոլներ կան... ապրես, Ռուբեն, գերազանցեցիր Նիկոլին, նստի՛ր, 5:
Մոռացա նշել, որ պատահական համընկնումների և պատահական արտահայտությունների չեմ հավատում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր