«Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ          Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 հուն 2023 10:43

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ խեղաթյուրելով պատմությունը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստում հայտարարել է, թե իբր Հայաստանը ստեղծվել է «պատմական ադրբեջանական հողերում և «արեւմտյան ադրբեջանցիների» (նկատի ունի Հայաստանի Հանրապետությունում նախկինում բնակվող ադրբեջանցիներին) իրավունքները կվերականգնվեն»։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։


Նա անհեթեթ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ ՀՀ մայրաքաղաք Երևանն անվանելով «Իրևան» և նշելով, թե իբր այն «ադրբեջանական պատմական քաղաք» է։ Նա նաև խեղաթյուրել է ՀՀ Սյունիքի մարզի պատմությունը՝ հայտարարելով, թե իբր «1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ Զանգեզուրն օտարվել է Ադրբեջանից և միացվել Հայաստանին»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր