Մեզ անծանոթ, հեռու եւ տխուր անցյալից. պարզվում է՝ ամենքիս հասանելիք 0,5 կգ շաքարավազը կարող ենք մինչ փետրվարի 5-ը վերցնել...
![](https://www.mediahub.am/uploads/images/2023/01/image_750x_63bcecc9f1782.jpg)
«Մտածում ենք շուտով կավարտվի, բայց պարզվում է ամենքիս հասանելիք 0,5 կգ շաքարավազը կարող ենք մինչ փետրվարի 5-ը վերցնել ու որպեսզի հերթեր չկուտակվեն՝ օր են նշանակելու։ Սեւակի ասած՝ «այսպես մեռնում են մի դանդաղությամբ, որով փտում են հին նավակները ծովախորշերում»։
Հասկանում եմ, որ այս ամենը «լուծում» է, բայց միթե՞ սա պիտի լինի լուծումը։ Պատերազմի ժամանակ ավելի մեծ հույս կար, չնայած սա էլ է յուրովի պատերազմ՝ ոչ միայն պարենային, այլ ինքնաճանաչման, զսպվածության։
Այս օրերին 2 տեսակի մարդիկ են բացահայտվում՝ նրանք, որ վերջին ձեթն էլ են կիսում անծանոթի հետ եւ նրանք, որ ամեն խանութում հերթ են կանգնում, տունը լցնում, իրենցից հետո խանութ գնացողներին էլ դատարկ ցուցափեղկերով ճնշում։ Սիգարետ ստացած եւ օդային պաչիկներ ուղարկող, ադրբեջանցուն եղբայրաբար գրկածից էլ չխոսեմ։
21 -րդ դար՝ թռչող մեքենաների եւ 29 օր շրջափակվածների զուգահեռ իրականություն»,- գրել է Մարիամը։
Հ.Գ. Լուսանկարը Էրիկ Անթառանյանի էջից: Նա հիշեցնում է, որ սա 1989 թվականի կտրոններն են.«Սովետական Հայաստան. դրանից հետո մինչև 1994 թիվ էս էլ չկար... Միս, Շաքար, Սուրճ, Կարագ... Լավ էլ ճոխ ցանկ էր...»:
Այսօր Արցախի շրջափակման 30-րդ օրն է...