Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

11 հուն 2023 12:18

Մենք լուրջ մարդիկ ենք… Եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել ենք, թեկուզ բանավոր, ապա պայմանավորվածությունները պետք է պահպանվեն . ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ուղարկումը ՀՀ «խաբեություն» է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստան ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ուղարկումը  առանց Բաքվի հետ համաձայնեցնելու «խաբերություն» է որակել՝ նշելով, որ դա կարող է բացասական ազդել Եվրամիության հովանու ներքո ընթացքող հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

Տեղական քարոզչական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում  Ալիևն ասել է, որ Հայաստան ԵՄ 40 հոգանոց առաքելության ուղարկումը երկու ամսով համաձայնեցվել է 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպմանը։

Ալիևի խոսքով՝ ավելի ուշ ԵՄ-ն,իբր, խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դեկտեմբերի 19-ին նախորդի մանդատի ավարտից հետո առանց Բաքվի հետ համաձայնության նոր առաքելություն ուղարկելու որոշում կայացնելով։ «Ինչ-որ պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, ինչը, իհարկե, չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք լուրջ մարդիկ ենք…
Եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել ենք, թեկուզ բանավոր, ապա պայմանավորվածությունները պետք է պահպանվեն»,-դժգոհել է Ադրբեջանի նախագահը։
 
Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և հանդիպումներ են ունենում, և, ըստ առկա տեղեկությունների, փետրվարին ԵՄ առաքելությունը արդեն մեծ կազմով Հայաստան կուղարկվի առանց Բաքվի հետ համաձայնության։
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն ԱՄՆ-ն և Ռուսաստանն է դիտարկում որպես Հայաստանի հետ բանակցությունների հարթակներ։
Ըստ նրա ԵՄ-ն կարող է նման հարթակ լինել,«եթե իրեն ազնիվ պահի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր