Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի          Ինչ խորհրդանիշ ունեն գույները, նրանց ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա       Ապրիլի 17-18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 հուն 2023 17:54

Ադրբեջանի ԱԳ նախարարը շտապ զանգել է Վաշինգտոն, բողոքել է Հայաստանից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շտապ զանգել է Վաշինգտոն եւ հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ։

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բայրամովը եւ Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը: 

Այնուհետեւ Բայրամովը բողոքել է Հայաստանից՝ հայտարարելով, որ «չնայած հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններին ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին՝ գործընթացը մշտապես արգելակվել է Հայաստանի կողմից տարբեր սադրանքներով»։

Հավանաբար, «կառուցողական նախաձեռնություններ»  ասելով՝ Բայրամովը նկատի ուներ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, գերիների սպանություններ, իսկ այժմ նաեւ Արցախի շրջափակում։

Դոնֆրիդի պատասխանը հաղորդագրության մեջ չի նշվում։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Քարեն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր