Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

12 հուն 2023 11:17

Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԼՂ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրատվամիջոցների հարցին։


-Ինչպե՞ս եք մեկնաբանում հունվարի 10-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական առաջարկների հիման վրա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարությունը։


-Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և միաժամանակ հակամարտության՝ Արևմուտքի կողմից ներկայացվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։


Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին ապավինելու՝ Երևանի համաձայնությունը, որն ամրագրված էր 2022-ի հոկտեմբերին Պրագայում կայացած գագաթնաժողովից հետո հրապարակված հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հաստատեց Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացում։


Կուզենայի նաև հիշեցնել, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությունն էր, որ վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը։ Դա թույլ չտվեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հրատապ այլ հարցեր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր