Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

12 հուն 2023 14:15

Պատրաստվելով Ռուսաստանի հնարավոր հարձակմանը՝ Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Բելառուսի սահմանի մոտ

Ուկրաինական բանակը զորավարժություններ է անցկացրել Բելառուսի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ուկրաինական ուժերը մարզվում էին հյուսիսային ճակատի վրա հնարավոր հարձակման սպառնալիքի ֆոնին:

Ուկրաինան վախենում է, որ Ռուսաստանը կարող է ուժեր կուտակել իր դաշնակից Բելառուսի տարածքում, նախքան հարվածներ հասցնել հյուսիս-արևմուտքին կամ նույնիսկ փորձել ընթանալ դեպի Կիև:

Վերաբացելով հյուսիսային ճակատը՝ Ռուսաստանը կցրի  Կիևի ուժերը, որոնք ամիսներ շարունակ կենտրոնացած էին արևելքում և հարավում ընթացող մարտերի վրա՝ ստիպելով նրան զորքերը շեղել դեպի հյուսիս:

«Նրանք կարող են փորձ ձեռնարկել, բայց մենք պատրաստ ենք: Մենք պատրաստվել ենք, յուրաքանչյուր շրջադարձ և յուրաքանչյուր հանգույց փորված է: Յուրաքանչյուր շենքից հսկայական դիմադրություն կլինի», - ասել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության 104-րդ բրիգադի գնդապետ Ռոման Վոլոշչուկը Reuters-ին:

Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանը և Բելառուսը շարունակում են զորքերի տարածաշրջանային խմբավորում ստեղծել և նախատեսում են հանրապետության տարածքում համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ անցկացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր