Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 հուն 2023 15:31

Ինչու վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշ արևմտյան երկրներ հանկարծ որոշեցին Կիև ուղարկել զենք, որը նախկինում մերժվել էր

The New York Times-ը Ուկրաինայում իրավիճակի իր վերլուծության մեջ քննարկում է, թե ինչու վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշ արևմտյան երկրներ հանկարծ որոշեցին Կիև ուղարկել զենք, որը նախկինում մերժվել էր: ԱՄՆ-ը և Գերմանիան տրամադրում են Patriot հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր: Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և ԱՄՆ-ը հավանություն են տվել տարատեսակ զրահատեխնիկայի ուղարկմանը։

Դա պայմանավորված է նրանով, որ, ըստ NYT-ի, Ուկրաինային մնացել է շատ փոքր պատուհան՝ պատրաստվելու ռուսական բանակի հնարավոր գարնանային հարձակմանը, և դա լավ գիտի Արևմուտքը։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին վերջերս հայտարարել է, որ մարտի դաշտում նախաձեռնությունը լիովին տիրապետելու համար ուկրաինական զորքերին անհրաժեշտ են մոտ 300 արևմտյան ոճի ծանր տանկ և մոտ 600 միավոր այլ զրահատեխնիկա։

Ամերիկյան հրատարակության համաձայն՝ թերեւս հիմա մենք ականատեսն ենք այս խնդրանքի իրականացման առաջին փուլին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր