Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

13 հուն 2023 20:07

Տեսանյութ.Ձերբակալություն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով

Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն ստացվեց, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը, տեսանելի վայրում, պահում է կանեփից պատրաստված զանգված:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնեցին տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին նրան: Նրա մոտից հայտնաբերվեց պլաստմասսե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր էին:

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց խուզարկել 46-ամյա տղամարդու տունը: Հյուրասենյակում հայտնաբերվեցին կանեփից պատրաստված զանգվածներ՝ մոտ 80 գրամ քաշով:

Դեպքի հանգամանքները պարզվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր