Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

14 հուն 2023 15:32

«Կանխել ցանկացած հնարավոր սադրանք» . հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում կոնկրետ հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու եւ «ցանկացած հնարավոր սադրանք կանխելու պատրաստակամության» վերաբերյալ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 


«Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, ծառայությունների պետերը, ինչպես նաեւ տեսակապի միջոցով զորամիավորումներ հրամանատարները»,-հաղորդում Է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը

Խորհրդակցությանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին եւ Ադրբեջանի տարածքում տիրող իրավիճակը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը: Քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են Ադրբեջանի զինված ուժերի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանը: Տրվել են հանձնարարականներ այս ուղղությամբ աշխատանքների ինտենսիվությունը բարձրացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր