Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

15 հուն 2023 12:19

Եգիպտոսում թագավորական դամբարան է հայտնաբերվել

Եգիպտոսի հարավային Լուքսոր քաղաքում, որը հայտնի է փարավոնների ժամանակների իր գանձերով, հնագետները հնագույն դամբարան են հայտնաբերել,  հաղորդում է AP-ն:

Հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոսթաֆա Վազիրին ասել է, որ եգիպտա-բրիտանական առաքելությունը Նեղոս գետի արեւմտյան ափին՝ Լուքսորում՝ մայրաքաղաք Կահիրեից 650 կիլոմետր դեպի հարավ, թագավորական դամբարան է հայտնաբերել։

Նրա խոսքով՝ նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ դամբարանը, ըստ ամենայնի, պատկանում է Եգիպտոսի փարավոնների 18-րդ դինաստային, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1550 թվականից մինչեւ  մ.թ.ա 1292 թվականը։

Այս դամբարանը վերջինն է հնագույն հայտնագործությունների շարքից, որոնց մասին Եգիպտոսը խոսում է վերջին տարիներին՝ ավելի շատ զբոսաշրջիկներ գրավելու հույսով: Եգիպտոսը փորձում է վերակենդանացնել զբոսաշրջության ոլորտը, որը արտարժույթի հիմնական աղբյուրն է։ Այս հատվածը մեծապես կախված է երկրի հնագույն գանձերից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր