Տեսանյութ.Բաքուն բավական տագնապալի ազդանշան է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը․ Արեշեւ
![](https://i.ytimg.com/vi/a2EE-3K3UE4/hqdefault.jpg)
«Սա հեռանալու միանգամայն միանշանակ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Սա տագնապալի ախտանիշ է։ Մենք հասկանում ենք, որ Բաքուն հումանիտար ճգնաժամ է ստեղծում Արցախում, որպեսզի խթանի Արցախի իշխանություններին, եթե ոչ տեղափոխվելու, ապա, ինչպես նրանք են ասում, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տնտեսական կյանքին եւ գործունեությանը ինտեգրելու»,- ասաց նա։
Նրա խոսքով, այսպես կոչված բնապահպանների առաջ քաշած ֆորմալ պահանջները կապված են հանքավայրերի մոնիտորինգի հետ, այսինքն՝ ավանդական էթնոքաղաքական առճակատմանը ավելանում է ռեսուրսների համար առճակատումը՝ միջազգային լուրջ մասնակցությամբ։
Արեշեւը նշեց, որ դա ուղղակիորեն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին, որը պահպանում են ռուս խաղաղապահները, եւ որոնք ստիպված են գործել կամ չգործել գրավոր մանդատի բացակայության պատճառով։
Փորձագետն այժմ լիովին անիրատեսական է համարում ՄԱԿ-ի դրոշի ներքո խաղաղապահների հնարավոր ներմուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի համաձայնություն, այդ թվում՝ պաշտոնական Բաքվից։
«Մենք հասկանում ենք, որ նման համաձայնություն չի լինի։ Պետք է փորձել աշխատել մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, որոնք նախատեսված են Արցախում հումանիտար աղետը կանխելու համար։ Լուրջ խոչընդոտ է հայկական կողմի ոչ բավարար ակտիվ դիրքորոշումը»,- ընդգծեց քաղաքագետը։
Նա ուշադրություն հրավիրեց Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ շփումների անհրաժեշտության Փաշինյանի շեշտադրման վրա, թեեւ ներկա պայմաններում այնքան էլ պարզ չէ, թե դրանք ինչպես պետք է իրականացվեն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ուղղված որոշ ազդակներին, որոնց արձագանքել է Ռուբեն Վարդայանը։
Արեշեւի համոզմամբ՝ սա միայն հաստատում է Նիկոլ Փաշինյանի ձեւակերպած գիծը, որը նշագծվել է վաղուց եւ կապված է Արցախի անվտանգության ապահովման ցանկացած հարցից հեռու մնալու հետ։
«Անվտանգության առանցքային հարցը մեկ ռուս խաղաղապահներին արդարացնելն է, որոնք բավական կաշկանդված են իրենց գործողություններում, մեկ էլ ասում է, թե իբր եթե Ռուսաստանն ի վիճակի չէ, ապա թող գան միջազգային խաղաղապահ ուժեր»,- հավելեց փորձագետը։
Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախկին բանակցային տրամաբանությունը խախտվել է դեռ 2018 թվականին՝ ոչ առանց Փաշինյանի անմիջական մասնակցության։
«Արդյունքում մենք ունենք արմատապես փոխված իրավիճակ Արցախի իրավաքաղաքական կարգավիճակի առումով, որը Երեւանի կողմից դե ֆատո ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Դրա համար օգտագործվում է Ալմա-Աթայի հռչակագիրը եւ նույնիսկ շատ յուրօրինակ կերպով կարդացված»,- եզրափակեց Արեշեւը: