Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր          Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին       Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում «ոստիկանները»    

16 հուն 2023 11:22

Այն, որ Ադրբեջանն այսօր իր համար հանգիստ նստած է, իր փոխարեն անում են՝ դա էլ է ակնհայտ.առանց աչք թարթելու կարող են 120.000 հայի զոհ տալ

Խառնաշփոթը, որը սկսվեց, ընդունելի չէ; Հասկանալի է, որ քաղաքական ինտրիգներ են հյուսվում, ինչի արդյունքում փորձում են Արցախը թողնել առանց պետական ինստիտուտների, առանց պետական կառավարման: Այսինքն, Արցախը ներսից քանդելու փորձեր են կատարվում:: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում սրվող ներքաղաքական իրավիճակին: Նրա դիտարկմամբ` միանշանակ երևում են արտաքին ճնշումն այդ ուղղությամբ և արտաքին նպատակները:

Հիշեցնենք, որ Արցախն արդեն 34 օր է, ինչ ադրբեջանական բլոկադայի մեջ է: Ադրբեջանցիները պսևդոբնապահպանների քողի ներքո փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Շրջափակման հետևանքով Արցախում պարենի խնդիրն արդեն ակնառու է.խանութները դատարկ են, մթերքները կվաճառվեն տալոնով, դեղատներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն արդեն վաղուց սպառվել են, խրոնիկ հիվանդություններ ունեցողների կյանքը սպառնալիքի տակ է, հիվանդանոցներում պլանային վիրահատությություններ չեն իրականացվում, իսկ էլեկտրաէներգիան՝ ստաբիլ չէ, քանի որ ադրբեջանցիները վնասել են Լաչինում տեղակայված Արցախը էլեկտրաէներգիայով սնուցող մալուխը, ինչի հետևանքով հովհարային հոսանքազրկումներ են լինում: Ճգնաժամային այս իրավիճակում, պարզվում է՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչից հետո , կիրականացվեն ընտրություններ՝ առանց այդ էլ ճգնաժամային վիճակում գտնվող Արցախում: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը արդեն հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել` անընդունելի համարելով նաեւ նախագահի ու ԱԺ նախագահի հրաժարականները: Երեկ Արցախում տեղեկություններ էին շրջանառվում, որ չնայած Ռ.Վարդանյանի դիրքորոշմանը, Արայիկ Հարությունյանը որոշել է պաշտոնանկ անել նրան:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այս շտապողականությունը ոչ միայն անհասկանալի, այլև՝ անընդունելի է համարում՝ ընդգծելով, որ միանշանակ չի կարող նորմալ, սեփական քաղաքական շահը չհետապնդող որևէ ուժի համար սա նորմալ դիտարկվել, որովհետև իրավիճակն այն չէ:

«Մենք մեկ տարի է, ինչ անկախ մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներից, հասկանալով, որ 2025թ նոյեմբերին ավելի լուրջ խնդիրների առջև ենք լինելու, մեկ տարի առաջ նախաձեռնել էինք՝ պետականություն ունեցող, նորմալ ցիվիլ պետության քայլեր, այսինքն, գնում էինք սահմանադրական փոփոխությունների, որի արդյունքում պետք է ունենաինք հանրաքվե, եթե էլի ինչ-որ քաղաքական խմբակներ չփորձեն իրենց խաղը խաղալ, կարճ ժամանակում կունենայինք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որի նպատակն է ձևավորվել նոր օրենսդիր մարմին և կառավարություն, որը կունենա ռազմավարություն՝ 2025թ նոյեմբերի 9-ի դեմն առնելու համար: Քանի որ գործող Սահմանադրության համաձայն՝ 2025թ պետք է լինեին ընտրություններ և սուպերնախագահականից պետք է անցնեինք կիսանախագահականի»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ խառնաշփոթը, որը սկսվել է, ընդունելի չէ:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե ընդդիմությունը պետականամետ չլիներ, գուցե սա հրաշալի շանս լիներ մտնելու այս ինտրիգների մեջ և խաղեր խաղալու, սակայն ընդդիմությունն արդեն վաղուց հայտնել է իր դիրքորոշումը, որ նման իրավիճակում, երբ ժողովուրդը և Արցախը կանգնած է շատ լուրջ խնդիրների առջև, նույնիսկ 200 դրամի խնդիր կա, հաց գնել չեն կարողանում, գործազրկությունը հազարներով է աճում, արկածախնդրության և անլուրջ քայլերի գնալն անթույլատրելի է: Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը պարտավոր է վերցնել և կրել պատասխանատվությունը, այլ ելք չկա, ուղղակի ոչնչացման կտանենք այստեղ ապրող հայերին, ուստի, պետք է ամեն բան անել՝ նման ցնցումներից խուսափելու համար:

Դիտարկմանը, թե իշխանություններն այդքանը չեն գիտակցում, թե քողարկված նպատակ կա՝ Արցախն էլ ավելի թուլացնելու, արդյո՞ք հնարավոր է, որ սա հենց Ադրբեջանի ուղիղ պահանջն է՝ Հակոբյանը նշեց, որ որևէ մեկը չի կասկածում, որ դա Ադրբեջանի գերագույն ցանկությունն ու նպատակներից մեկն է, բայց այն, որ Ադրբեջանն այսօր իր համար հանգիստ նստած է, իր փոխարեն անում են՝ դա էլ է ակնհայտ:

«Հասկանալի է, որ սա զուտ Ադրբեջանի գործողությունների արդյունքը չէ: Ցավոք, մենք արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում ենք իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում ունենք իշխանություններ, որոնք կատարում են հենց Ադրբեջանի օրակարգը: Սինքրոն աշխատելով՝ իրենք ունեն նույն քաղաքականությունը, իրենք գծել են նույն ուղին և գնում են նույն ուղով: Սպասարկելով Ադրբեջանի շահերը, ցավոք, ՀՀ իշխանությունների ձեռքով Ադրբեջանը անում է այն, ինչ 30 տարի իր համար երազանք է թվացել»,- նշեց Հակոբյանը:

Արցախցի պատգամավորն ընդգծում է՝ այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ երբևէ չենք ունեցել, ուստի Արցախում պետք է բոլորը զգոն լինեն, սթափ լինեն, չգնան մանր-մունր շահերի հետևեից, բոլորի համար գերակա շահը պետք է լինի պետությունը, պետականության պահպանումը, իսկ այս իրավիճակում նման բաների գնալու հետևանքն ուղղակի Արցախի ոչնչացումն է լինելու:

«Լինելու է այն, ինչի մասին իր ասուլիսում ասում էր Նիկոլ Փաշինյանը: Ասում էր՝ պետք է լինի միջավայր, այսինքն, այլևս նույնիսկ չի ասում տարածք կամ հողակտոր, երբ նախկինում էր ասում, այլ ասում է՝ միջավայր, որտեղ մարդիկ իրենց պետք է զգան հայ, արցախցի և ղարաբաղցի, մարդն ասեց ու սկսեց իրագործել դա »,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախում բոլորը պետք է կամք դրսևորեն, անկախ այն հանգամանքից, որ բացարձակ ընդունելի չեն այս իշխանությունները, ամեն դեպքում, արկածախնդրությունը չեն ընդունում և դա դատապարտելի է, բոլորը պետք է սթափ դատեն այս իրավիճակում, հասկանան, որ 120.000 հայի համար պատասխանատու է իրենցից յուրաքանչյուրը, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ-ում կան իշխանություններ, որոնք առանց աչք թարթելու կարող են 120.000 հայի զոհ տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր