Հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա

Արցախը քաղաքական հաշվարկների, անձնական հավակնությունների, տարբեր հաշիվներ պարզելու տեղ չի: Արցախը պետք է դառնա նոր վերածննդի, համախմբման և դիմադրության օջախ, որի կողքին անվերապահ պետք է կանգնի ողջ հայ ժողովրդը ՀՀ-ում և Սփյուռքում։ Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպետք է դառնան նոր պառակտումների պատճառ։ Ես ըմբռնումով եմ մոտենում հնչեցված բազաթիվ հարցադրումների, բայց ամեն դեպքում անընդունելի է այն անիմաստ գզվռտոցը, որը այս պահին կա իրական ընդդիմադիր-ազգային դաշտում։
Մեր միակ վեճը և քննարկումները այս պահին պետք է լինի ինչպես մեկտեղել մեր ողջ կարողությունները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Հայաստանում և Արցախում մեր ժողովուրդը այլ բան մեզանից չի ուզում տեսնել և լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ որեւէ մեկի քաղաքական ռեյտինգը, անցյալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում՝ ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել։ Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխավոր օրակարգին՝ Դիմադրություն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին։ Վերականգնենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, վերջինիս շուրջ հունավորենք մեր պայքարը և գնանք առաջ։
Ես հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա: ՀՅԴ-ն, իբրև Արցախում ներկայացված խորհրդարանական ուժ, Արցախի Հանարապետությունում, ՀՀ ում և ամենուր առաջնորդվում է վերը նշված սկզբունքներով, և մենք ամեն ջանք գործադրելու ենք այդ միասնությունը ունենալու համար»:
Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր էին պտտվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին, որը ավելի ուշ հերքեց անձամբ Ռուբեն Վարդանյանը:
Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից