Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

16 հուն 2023 18:07

Մենք պատերազմի վճռական փուլում ենք, կատաղի մարտեր ենք տեսնում․Ստոլտենբերգն ավելի է« դուխ» տալիս Ուկրաինային․ տրամադրենք այն զենքը, որը նրան անհրաժեշտ է հաղթելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ առաջիկայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։

Handelsblatt թերթին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել է գերմանական կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու մասին, որպեսզի Բեռլինը Leopard 2 տանկեր ուղարկի Ուկրաինա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից։

«Կարևոր է, որ մենք Ուկրաինային տրամադրենք այն զենքը, որը նրան անհրաժեշտ է հաղթելու համար», – հայտարարել է Ստոլտենբերգը։ Նա հավելել է, որ ապագայում ակնկալում է ավելի մեծ ռազմական աջակցություն Ուկրաինային: Ստոլտենբերգը նաև ասել է, որ չի կարծում, թե միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ մեծ է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ հունվարի 20-ին Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային աջակցության շփման խմբի հանդիպման արդյունքներով կհայտարարվի Կիևին նոր սպառազինություններ տրամադրելու մասին։

«Ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք հայտարարել նոր ռազմական օգնության մասին: Ես ողջունում եմ հետևակի մարտական մեքենաներ ուղարկելու մասին ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշումը, թեթև տանկեր ուղարկելու մասին Ֆրանսիայի որոշումը: Վստահ եմ, որ մյուս դաշնակիցները ևս Ռամշտայնում կհայտարարեն նոր օգնության մասին», ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ Կիևին Leopard 2 տանկերի հնարավոր մատակարարման հարցը «լինելու է այն թեմաներից մեկը», որոնք Ռամշտայնում կքննարկվեն Ուկրաինայի ներկայացուցիչների ներկայությամբ։

«Ծանր ռազմական տեխնիկա տրամադրելու վերջին խոստումները կարևոր են, և ես ավելի շատ նոր խոստումներ եմ ակնկալում մոտ ապագայում», – հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Մենք պատերազմի վճռական փուլում ենք: Մենք կատաղի մարտեր ենք տեսնում: Կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է», – կարծում է գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը հավելել է, որ «հարկավոր է տրամադրվել երկարատև հակամարտության և շարունակել օգնել Ուկրաինային»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր