Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

16 հուն 2023 14:37

Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղություն հնարավոր չէ,պատերազմի վտանգը այստեղ մեծանալու է 2025 թվականի մոտակայքում

Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հնարավոր չէ։ Այսպես է ասում բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Turan» գործակալությանը տված իր հարցազրույցում դե Վաալը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ազատվել Մոսկվայի ազդեցությունից, բայց իրականությունն այն է, որ Ռուսաստանն միակ այն երկիրն է, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ըստ դե Վաալի, մինչև 2025 թվականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել, որի պատճառով էլ խաղաղության միակ ելքը, դա ռուսական խաղաղության առաքելության շարունակությունը պիտի լինի նաև 2025 թվականից հետո:

Սակայն, ըստ նրա,նույնիսկ դա դժվար կլինի կյանքի կոչել, քանզի թե՛ Հայաստանում, և թե՛ հատկապես Ադրբեջանում, ռուսների հանդեպ կա շատ ցածր վստահություն: Մինչ Լաչինի շրջափակումը, ռուսներին ավելի շատ վստահում էին Լեռնային Ղարաբաղում: Սակայն Լաչինի շրջափակումից հետո, երբ ռուսները տևական ժամանակ է ինչ չեն կարողանում բացել այդ ճանապարհը, Ղարաբաղում էլ ռուսների հանդեպ վստահությունն սկսում է նվազել:

Ըստ դե Վաալի, ռուսների հանդեպ վստահության կորուստը վերը նշված կովկասյան երկրներում պակասում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, քանզի դրանից հետո Արևմուտքում չեն ուզում աշխատել Մոսկվայի հետ, ինչը դժվարացնում է նրա գործերը նաև այլ տարածաշրջաններում։ 

Գործակալությանը տված իր հարցազրույցում բրիտանացի փորձագետը չի նշում, թե՛ ի՞նչ է կանխատեսում նա մոտ ժամանակներս տարածաշրջանի վերաբերյալ: Սակայն նրա գնահատականներից պարզ է դառնում, որ պատերազմի վտանգը այստեղ մեծանալու է 2025 թվականի մոտակայքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր