Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

16 հուն 2023 15:29

Ես չեմ կարող կեղծել պատմությունը․ինչպես Կիկաբիձեն մերժեց Ալիևի՝ մեծ հոնորարով առաջարկը

Հայտնի է, որ Կիկաբիձեն շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել Ֆրունզիկի ու առհասարակ հայերի հետ․․

Կիկաբիձեն անկեղծացել էր, որ ինքը, թեպետ, քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն առիթ է ունեցել խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին․․

Կիկաբիձեի վաղեմի ընկեր, դերասան՝ Սերգո Պետրոսյանը, ով երկար տարիներ ապրում է Թբիլիսիում, պատմել է թե ինչպես է Կիկաբիձեն՝ Բաքվում հյուրընկակության ժամանակ զրույց ունեցել նախագահ Ալիևի հետ․․

Երբ Բաքվի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, Կիկաբիձեն իր հյուրերի հետ ընթրելիս է եղել, սրահ են ժամանել կառավարության անդամներ, որոնց թվում նաև նախագահը․․

Չմանրամասնելով զրույցի ողջ բնույթը, Սերգոն պատմել է, որ Կիկաբիձեն հարգալից կերպով մերժել է Ալիև այն խնդրանքը, որով հայտնի դերասանը պետք է նկարահանվեր մի պատմական ֆիլմում, որտեղ պետք է խաղար բռնագաղթվածի դեր ու ստանար շատ մեծ հոնորար․․

Մի կերպար, ըստ որի Կիկաբիձեն ադրբեջանցի է, ում իբրև թե տեղահան են հանել Արցախից։ Կիկաբիձեն մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատությունից քաջատեղյակ է ու համարում է, որ չի կարելի այն կեղծել․․ Այսքանը ասելով, Մեծ դերասանը քիչ անց լքել է ռեստորանը՝ խնդրելով իրեն տեղափոխել հյուրանոց

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր