Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

17 հուն 2023 21:02

Լավրովը Բայրամովին կոչ է արել Լաչինի միջանցքով երթևեկությունը շուտափույթ ապաշրջափակել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում կոչ է արել Լաչինի միջանցքով երթևեկությունը շուտափույթ ապաշրջափակել, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։ Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9 - ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերի»,-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հանգելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների շուրջ համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր