Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

17 հուն 2023 23:26

Տեսանյութ.16 երեխա Հայաստանից վերադարձել է Արցախ

16 երեխա՝ Եվրատեսիլի հայտնի խմբից, վերջապես կարողացան միավորվել իրենց ծնողների հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը՝ ուղիղ կապ հաստատելով Ստեփանակերտից:

Նա նշեց, որ լուրն այսօր էր հասել, բայց որևէ մեկը չէր ուզում հայտնել այդ մասին, մինչև երեխաները չէին հասնի Ստեփանակերտ:

"Մեծ ուրախություն է այս պահին տիրում Ստեփանակերտում: Շնորհավորում եմ բոլորիս՝ 16 երեխա այսօր միավորվեց իրենց ընտանիքների հետ",- ասաց Անթառանյանը:
Երեխաներին Արցախում դիմավորել են փուչիկներով:
Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրել են Գորիսում:
Հիշեցնենք, որ Արցախը 37 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ, այնտեղ հումանիտար ճգնաժամ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր