Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

19 հուն 2023 14:30

Գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը. Մամիջանյանը՝ Պապիկյանի հրաժարականի մասին

Այսօր ԱԺ ճեպազրույցները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւս սկսեց՝ 1 րոպե լռությամբ հարգելով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների հիշատակը:
Բայց լրագրողները հարցրեցին՝ այս ողբերգությանը չպե՞տք է հետեւեր հենց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը: Մամիջանյանը պատասխանեց. «Մի քիչ դժվար է քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցածին, առաջին միտքը, որ առաջանում է՝ գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը: Ինչ-որ պաշտոնանկություններ եղել են, ես տեսա, բայց այս դեպքի՛ն չպետք է հետեւի ՊՆ նախարարի հրաժարականը: Ես վերջին 1 տարում կարող եմ 15 դեպք էլ ասել, որ վարչապետն էլ, տո ՊՆ նախարարն էլ, այս դիլետանտների ողջ խմբակն էլ պիտի հրաժարական տար: Էդ ինչի՞ համար են պատասխանատվություն կրել, որ մինչեւ այսօր, COVID-ի ժամանակ մահերը, պատերազմի ժամանակ մահերը, սեպտեմբերյան առնվազն ագրեսիայի ժամանակ մահերը, զոհերը, որի՞ համար են իրենք պատասխանատվություն կրել: Հա, հեսա կտան մի հատ անիմաստ հարցազրույց, ասուլիս, որտեղ ինչ-որ բառախաղ կանի՝ ես պատասխանատու եմ, մեղավոր եմ…. Ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, ձեր հարցին հայ ժողովուրդը պիտի պատասխանի ու պատասխանելու է շատ կոշտ ու շատ լսելի: Ես դրան հավատում եմ»:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր