Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

19 հուն 2023 15:00

Ազատում են պաշտոններից, ո՞նց որոշեցին, որ մեղավորներ կան,ո՞նց գտան նրանց.Շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածները

ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որ մասնագիտությամբ իրավաբան է, արձագանքելով կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, գրում է.


«Աղետի իրավական կողմը


Տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել են 15, իսկ ծանր այրվածքներ են ստացել երեք զինծառայող:


Նման իրավիճակում հարուցվում է քրեական գործ, ստեղծվում է քննչական խումբ, ներգրավվում են համապատասխան փորձագետներ և սկսվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:
Քննչական խմբի ղեկավարը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն` աղետի հնարավոր պատճառների, առաջ քաշված վարկածների և ձեռք բերված տվյալների վերաբերյալ` իր հայեցողությամբ ու ծավալով:


Իսկ ինչպե՞ս են վարվում Հայաստանում. աղտից մի քանի ժամ հետո քաղաքական մարմիններն ու պաշտոնատար անձիք համոզված դեմքով հայտարարում են աղետի պատճառի ու մեղավորների մասին, զբաղեցրած պաշտոններից ազատում բարձրաստիճան զինվորականներին:


Այդ ե՞րբ հասցրեցին պարզել այդ ամենը, ուր է՞ քրեական գործը, ուր է՞ քննչական խումբը, ուր ե՞ն ցուցմունքները, քննչական գործողութունները, դեպքի վայրի զննությունը, ապացույցները, փորձաքննության տվյալներն ու արդյունքները, ո՞նց որոշեցին, որ մեղավորներ կան ու ո՞նց գտան նրանց:


Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է. շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր