Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 հուն 2023 14:30

Կովկասի մուսուլմանների առաջնորդը դժգոհ է Իրանից, որ Թեհրանն ու Երեւանը հռչակվել են քույր քաղաքներ. Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ

Կովկասի մուսուլմանների առաջնորդ, շեյխ ուլ իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն բացասաբար է վերաբերվում նրան, որ Թեհրանն ու Երեւանը հռչակվել են քույր քաղաքներ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։


Նրա խոսքով՝ «Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, ինչն աններելի է»։ «Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը կհասկանա իր սխալը։ Իրանը չպետք է Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկի»,-ասել է Փաշազադեն։


Նա հավելել է, որ Ադրբեջանը Իրանին վերաբերվում է որպես եղբայրական երկիր։ «Բայց հետո մենք տեսանք, որ այդ եղբայրն այլ եղբայր ունի»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր