Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

23 հուն 2023 14:22

Շուրջօրյա հերթապահություն.Սահմանամերձ Մովսես գյուղում արտառոց դեպքեր են գրանցվել․մարդիկ տնից դուրս գալուց նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արտառոց դեպքեր են տեղի ունեցել Տավուշի շրջանի սահմանամերձ Մովսես գյուղում։


Tert.am-ի հետ զրույցում Մովսեսի համայքապետ Զավեն Պապյանը մանրամասներ ներկայացրել դեպքի առթիվ։


«Անհայտ անձը գյուղի  թաղամասերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։  Հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալուց նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։ Թե ովքե՞ր են եղել, ի՞նչ է պատահել, դեռ հայտնի չէ։ Ոստիկանները ու ոստիկանության փրկարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, այս գիշեր հանգիստ է եղել, ոչ մի արտառոց բան չի պատահել»,- ասաց Զավեն Պապյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր