Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

25 հուն 2023 15:04

Բաքվում և Անկարայում հասկանում են, որ ունեն քիչ ժամանակ իրենց նպատակներին հասնելու համար և կարող է միասին կարճատև ժամանակահատվածում հապշտապ գործողությունների գնան

ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը, որը Հայաստան է ուղարկվելու երկու տարի ժամկետով, տարբերվելու է նախկին՝ երկամսյա ժամկետով ուղարկված առաքելությունից։ Նախորդը հաջողված առաքելություն չէր և որևէ կերպ չի կանխել ՀՀ նկատմամբ Ադրբեջանի սադրանքները, այս մեկն արդեն իսկ մտավախություններ է առաջացնում Ադրբեջանում, քանի որ այն տևական ժամանակով է գալիս։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։


«Նախորդ առաքելությունը ոչ միայն զսպող դեր չի խաղացել Ադրբեջանի սադրանքների կանխարգելման հարցում, այլև նպաստել է Ադրբեջանի նոր գործիքակազմի ձևավորմանն ու մարտավարության մշակմանը։ Եթե նախկինում Ադրբեջանը գլխավորապես բռնի ուժով էր փորձում լուծել իր հարցերը, այժմ այլ գործիքակազմ է օգտագործում՝ ներառյալ բռնի ուժի գործոնը, քաղաքացիական հասարակությանն է փորձում ներգրավել նաև՝ մասնավորապես Արցախի շրջափակման հարցում»,-նշեց քաղաքագետը։


Պողոսյան դիտարկմամբ՝ ՀՀ-Ադրբեջան համատեքստում ԵԽ ընդունած բանաձևերը շարունակելու են ազդել Ադրբեջանի մարտավարության ու որոշումների վրա, և հիմա արդեն նրանց գործողություններում շտապողականություն է նկատվում։


«Առաքելության ուղարկումը դրական է մեզ համար այն առումով, որ երկարատև ժամանակահատվածում Ադրբեջանի գործողությունների երկարատև պլանավորման հավանականությունը նվազում է, բայց մեծանում է կարճաժամկետ հատվածում գործողությունների գնալու հավանականությունը։ Արտաքին միջավայրը, դերակատարների տրամադրվածությունն ու շահերն արագ փոփոխվում են և, կարծում եմ, Բաքվում և Անկարայում հասկանում են, որ ունեն քիչ ժամանակ իրենց նպատակներին հասնելու համար։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող է միասին կարճատև ժամանակահատվածում հապշտապ գործողությունների գնան»,- նշեց քաղաքագետը։


«Որ եվրոպացի դիտորդների տարածաշրջան մուտքը բացասաբար է ընդունվում ու ընդունվելու Իրանի կողմից, մեր զրուցակիցը տրամանաբական է համարում, բայց կտրուկ գործողությունների գնալու հավանականությունը՝ քիչ հավանական։


Իրանը բացասաբար է վերաբերվելու դիտորդների այստեղ գտնվելուն, քանի որ մեծացնելու է Արևմուտքի կշիռը տարածաշրջանում, ինչը խախտելու է այն հավանական բալանսը, որ Իրանը փորձում է հաստատել տարածաշրջանում։ Մյուս կողմից Ադրբեջանը սպառնում է ինչպես ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ՝ Իրանի, և Իրանը շատ մեծ ընտրություն չունի, քան ժամանակի ընթացքում ձեռք բերել որոշակի լծակներ, որպեսզի ՀՀ քաղաքական վերնախավը կանխատեսելի լինի իր գործողություններում։ Այս ամենով հանդերձ, կարծում եմ Իրանը դիվանագիտական դաշտում է գործելու՝ փորձելով ՀՀ-ից առնվազն հավաստիացումներ ստանալ, որ դիտորդները հեռու են լինելու հայ-իրանական սահմանից»,-ասաց մեր զրուցակիցը։


Հաշվի առնելով ԵՄ դիտորդների անցանկալի լինելը հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ քաղաքագետը վստահ է, որ առնվազն սահմանային սրացումների՝ նաև դիտորդական առաքելության այստեղ գտնվելու ընթացքում, Ադրբեջանը գնալու է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր