«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 հուն 2023 16:55

Տեսանյութ.էկզոսարքը, որը կօգնի ոտքի կանգնել պացիենտներին կաթվածից հետո

ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել Wandercraft ընկերության Atalante էկզոսարքի օգտագործմանն այն պացիենտների համար, որոնք կաթված են ստացել եւ այդ պատճառով քայլելու հետ կապված խնդիրներ ունեն։


Atalante-ն ինքնահավասարակշռող սարք է եւ ունի քայլելը կարգավորելու հնարավորություն, այն վերականգնող թերապիայի շրջանակում կօգնի վերականգնել քայլելու հմտությունները։ Atalante-ի օգտագործմամբ վերականգնումը պետք է կատարել  կլինիկայի պայմաններում, բժշկի ներկայությամբ։ Սարքի օգտագործման համար նշանակություն չունի, թե որքանով է պահպանվել պացիենտի ձեռքերի շարժունակությունը կաթվածից հետո։


Wandercraft-ը նախատեսում է առաջին էկզոսարքերն ԱՄՆ-ում ներկայացնել տարվա առաջին եռամսյակում։ Ընկերությունը վերջերս սկսել է երկրում իր սարքավորման կոմերցիոն օգտագործումը։ Ինչպես հավաստիացնում է նրա ներդրողը՝ Quadrant Management ընկերությունը, Wandercraft-ը կարող է զգալիորեն ավելացնել էկզոսարքերի արտադրությունը 1-2 տարում։


ԱՄՆ-ում ամեն տարի կաթված ունեցող մարդկանց թիվը հասնում է ավելի քան 795 հազարի, եւ Wandercraft Atalante-ն կարող է օգնել նրանցից ոմանց վերականգնել ինքնուրույն շարժվելու ունակությունը՝ առանց հաշմանդամի անվասայլակի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր